среда, 23 марта 2011 г.

Ստատուսներ ագահության մասին


Ստատուսներ ագահության մասին


Ագահ մարդը սեղան նստելիս ջանում է ինքն իրենից շատ ուտել:

Ագահ մարդու ընկերները լինում են, չեն լինում:

Ագահ մարդու համար հասարակածը իր որովայնի շրջագիծն է:

Ագահ մարդն ու իր ագահությունը այնքան անկուշտ են, որ իրար ձեռքից էլ են պատառ փախցնում:

Ագահությունը մարդուն գցում է բոլոր գահերից:

Այնքան է մեծանում ագահ մարդու որովայնը, որ նա չի տեսնում շրջապատողների արհամարհանքը:

Բացեցիր ագահությանդ դուռը` այլ դռնով քեզանից կփախչի առաքինությունդ:

Ագահ մարդու ստամոքսը աչքերի մեջ է` դրանք էլ ծակ են:

Ագահ մարդու միակ ընկերը ագահությունն է:

Ագահությունը կապում է մարդու աչքերը և բացում բերանը:

Հ.Մնացականյան




87878

09.03.2011


Հետաքրքիր մտքեր



Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…

Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»...

Մենք ասում ենք «Ես ապրելու պատճառ չունեմ», երբ ցանկանում ենք, որ մեզ ապացուցեն, որ սխալ ենք…

Մենք ասում ենք «Այստեղ ցուրտ է», երբ ինչ-որ մեկի ջերմության կարիքն ենք զգում…

Մենք ասում ենք «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…

Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…

Մենք ասում ենք «Դու լավ ընկեր ես», երբ ցանկանում ենք ավելացնել «…բայց դու երբեք ինձ համար ավելին չես լինի» …

Комментариев нет:

Отправить комментарий